Лучшая рецензия
Смотреть 1
Խանզադյանի «Թագուհին Հայոց» վեպի իրադարձությունները տեղի էին ունենում Հին Հայասայում։ Այդ ժամանակաշրջանում անկարգ և խառնաշփոթ կենցաղով են ապրել մարդիկ, հստակ բարեկիրթ կանուն ու կարգ չի գործել։ Օրինակ դաշտի գյուղերում աստվածներից առավել պաշտում էին եզանն ու գոմեշին, կանայք և աղջիկներն իրենցը նվիրում էին այդ անասուններին, լողացնում էին ամեն օր, օծում ձեթոբ։ Ցավալին այն էր, որ այդ անկիրթ ցեղերը ավելի կատաղի թշնամի էին միմյանց հանդեպ և հաճախ էին հարձակվում իրար վրա և արյուն թափում։ Սա միակ սարսափը չէ- երկրի կրոնական այրերը քրմեր էին, որոնք ամբողջապես իրենց ձեռքում էին կենտրոնացրել ողջ հոգևոր կյանքը։ Քրմերը տաճարներում մարդկանց էին զոհում աստվածների համար, գրքում հստակ նկարագրված էր արարողակարգը՝ նախ զոհին տանում էին սրբազան լվացումի, նախապես տալով թմրադեղ, ապա զոհակարգի արարողապետ քուրմը…